Հայոց մշակույթ
ՀՆԱԳՈՒՅՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ՝ “ՍԱՍՆԱ ԾՌԵՐ” ԷՊՈՍԸ
Այս աշխատությունը բաղկացած է երկու մասից:
Առաջին մասում` «Հնագույն հավատամքի թաքնագիտական իմաստները»,
ներկայացված են հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունն
երը, թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը եւ
հին ժամանակների աշխարհճանաչողությունը:
Երկրորդ՝ «Սասնա Տուն հավատամք-էպոսը» մասում, ներկայացված է հայկ
ական էպոսի քողարկված, թաքնագիտական իմաստների վերծանություններն
ու վերլուծությունները, որ փաստում են «Սասնա Ծռեր» էպոսի հնագույն հեթա-
նոսական հավատամք լինելը:
Շապիկի նկարները. ուրարտական քուրմը երկու մուրճերով, մ.թ.ա. I հազարամյակ,
Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներ, մ.թ.ա. VI-III
հազարամյակներ, Արարատ լեռը:
Դարերով փնտրում ենք այն, ինչը մեր մեջ է.
եւ կորցրածը կվերագտնենք միայն այն ժամանակ,
երբ գիտակցենք կորստի արժեքը:
Արթուր Արմին

Հայոց պար
Ավանդաբար ժառանգված ժողովրդական պար Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ազգային բնութագիրն արտահայտող պարային մշակույթ, որը, սերնդեսերունդ փոխանցվելով, ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշ փոփոխությունների, սակայն հիմքում սրբազնորեն պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային, երաժշտական և արտահայտչական տեքստերը, որով և տարբերվել է այլ ժողովուրդներից: Հայ ժողովուրդն իր նախնիներից ժառանգություն ստացած պարային մշակույթը պահպանել է մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը: Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել նաև այս ասպարեզում:
Բացի նրանից, որ հիմնովին կորստի են մատնվել որոշակի գավառներին հատուկ բազմաթիվ պարեր ու պարատեսակներ, պահպանվածներն էլ կրել են մի շարք մասնակի աղավաղումներ ու կորուստներ: Այսօր քիչ թե շատ պահպանված օրացուցային տոներին տարբեր արարողությունների ժամանակ կատարվում են նոր,անհատական մեկնաբանություններ ձեռք բերած պարեր, որոնք ձևավորվել են իրարից անկախ պարաքայլերից ու թռիչքներից, ձեռք բերել մենապարերին հատուկ կատարողական ձևեր: Այդ պարերն, ըստ էության, դարձել են լիցքաթափման և տրամադրությունը փոխելու միջոցներ: Ժողովրդական պարն այսօր որոշ իմաստով պահպանվել է միայն հեռավոր կամ ինքնապարփակ կենցաղով ապրող գեղջկական վայրերում:
Ծիսական պար - Այս տեսակը նախնիներից ժառանգություն ստացած ժողովրդական պարի այն մասն է, որը կատարվել է կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, մահ-թաղում-սուգ արարողակարգի, ապա և՝ արտակարգ իրադրություններին առնչվող ծեսերի ու արարողությունների ժամանակ: Ժողովրդի ապրելակերպին համապատասխան՝ այն ունեցել է կենսական նշանակություն: Ծիսական պարերն իրենց կառուցվածքային բոլոր տարրերով համապատասխանել են ծեսին և առավելագույնս ամփոփել ու եզրափակել տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը:
Տարեկան տոների հետ կապվել են այն ծիսական պարերը, որոնք կատարվել են տարեկան միայն մեկ անգամ՝ տվյալ տոնի ծիսական արարողությունների ընթացքում, որոշակի տեղում, ժամանակ, սեռատարիքային համապատասխան կազմով՝արտահայտելով ծեսի հիմնական գաղափարը:
Տեառնընդառաջի ծիսական պար. կապվել է տոնի կրակ-արև-վառվող խարույկ հասկացության հետ: Ամուսնացող յուրաքանչյուր զույգի համար կատարվել է պարտադիր: Ծեսից ու պարից ակնկալվել է նախ` բնության, ապա և` տվյալ զույգիպտղաբերության ապահովում:

Ժողովրդական նվագարաններն ուսումնասիրվել են ազգագրության առաջացման առաջին իսկ օրերից: Հնագետները բազում երաժշտական գործիքներ են հայտնաբերել պեղավայրերում, իսկ հին ձեռագրերի մասնագետները գտել են ամենատարբեր նվագարանների պատկերներ: Ի տարբերություն երգի, որի գոյության, բնույթի և հնչողության մասին կարելի է դատել միայն այսօրվա հնչողության հիման վրա, գործիքային երաժշտության բնույթի մասին կարելի է դատել ըստ այն նվագարանների, որոնք պահպանվել են իրենց նյութականությամբ կամ պատկերների ձևով:
Հնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատմականորեն հնագույն նվագարանները հարվածային և փողային գործիքներն են: Հայաստանի տարածքում հայտնաբերվել է ավելի քան երեք հազար տարեկան քարե բազմափող սրինգ: Ժամանակակից հայկական սրինգը համեմատաբար քիչ գործածվող նվագարան է` ձայնարտաբերման դժվարության պատճառով: Օգտագործվբում է սովորական սրինգ և դրա ավելի թավ ձայնով տեսակը` բլուլը: Տարբեր վայրերում գտնվել են նաև կենդանիների սրունքի ոսկորից պատրաստված սրինգներ և շվիներ: Շվիները հիմնականում օգտագործվում էին կենդանիներին հմայելու, կախարդելու, վարժեցնելու համար: Սկզբում դրանք որսորդական փողեր էին, հետո հաստատվեցին հովվական գործունեության մեջ:Добавлено (2010-04-15, 9:18:57 PM)
---------------------------------------------
Մատենդարանի մանրանկարչությունը վկայում է, որ վաղեմի ժամանակներից ամենատարածված փողային նվագարանը Հայաստանում զուռնան էր: Այն դափի կամ այլ թմբուկի հետ միշտ ուղեկցել է ժողովրդական և արքունական խնջույքներին և տոնակատարություններին: Փռյուգիական երկփող ավլոսը, որի մասին բազում հիշատակություններ կան հին հույն հեղինակների մոտ և որի պատկերները պահպանվել են Միջերկրածովյան ամբողջ տարածքում` Փոքր Ասիայից մինչև Իտալիա, ոչ այլ ինչ է, քան զուռնայի մի տարատեսակ: Այն տարածված է եղել նախքան արևելյան մյուս ազգերի հզոր վերելքը և իր տեղական ձևով և հնագույն հեթանոսական երկացանկով պահպանվել է հենց Հայաստանում:
Համաշխարհային տարածում ունեցող պարկապզուկը Հայաստանում բավական հազվագյուտ գործիք է: Ի տարբերություն մյուս փողային նվագարանների, պարկապզուկ նվագելու մասնագիտացված դպրոց որպես այդպիսին չի եղել, հիմնականում այն նվագել են զուռնաչիները: Այդուհանդերձ գյուղերում դեռ կարելի է գտնել տկզարներ, այսինքն, տիկ-պարկապզուկ զարկող-նվագողներ: